Հայաստանը գազի համար լրացուցիչ պետք է մեկ միլիարդ դոլար գտնի։ Այս մասին «Վեստի» լրատվական ծառայությանը հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
Նրա խոսքով՝ Հայաստանը ներկայում գազ է գնում հազար խորանարդ մետը 177,5 դոլարով։
«Բորսաներում գինը, ինչպես արդեն քննարկել էինք առաջին հարցման ժամանակ, շուրջ 600 դոլար է, կարող է հասնել 800-ի։ Եվ հաշվի առնելով, որ այն ծավալը, որը Հայաստանը ստանում է Ռուսաստանից, կազմում է 2,3 միլիարդ խորանարդ մետր, պարզ բազմապատկմամբ կարելի է հասկանալ, որ Հայաստանը պետք է լրացուցիչ գտնի մոտ մեկ միլիարդ դոլար, գուցեև ավելի»,- ասել է Շևցովը։
News.am
