ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ Պավել Անդրեևը և Լյուդմիլա Մարկինան դիտորդներ կլինեն Հայաստանի ընտրություններում։ Այս մասին հայտնում է ՌԴ ԿԸՀ-ն։
«Պավել Անդրեևը, Լյուդմիլա Մարկինան, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչները կմասնակցեն Հայաստանի ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությանը»,-ասված է MAX հարթակում ՌԴ ԿԸՀ-ի ալիքի հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ օտարերկրյա փորձագետներից բացի ընտրությունների ընթացքին կհետևեն նաև տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են նաև, որ Հայաստանի ԿԸՀ կայքում կարողացել են քվեարկել արտերկրում գործուղման մեջ գտնվող 265 դիվանագիտական ներկայացուցչություններ և զինծառայողներ։ Առցանց քվեարկությունը մեկնարկել էր ընտրությունների օրվանից 9 օր առաջ և տևել է երեք օր։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Sputnik Արմենիա
