Логотип

Պատրուշև. Ռուսաստան հայկական պարենամթերքի մատակարարումների սահմանափակումները կախված կլինեն արտադրանքի որակից

Ռուսաստան հայկական պարենամթերքի մատակարարումների սահմանափակման վերաբերյալ որոշումը կախված կլինի արտադրանքի որակից, ՏԱՍՍ-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Պատրուշևը։

«Կախված արտադրանքի որակից՝ կամ կմտցվեն սահմանափակումներ, կամ չեն մտցվի»,- ասել է Պատրուշևը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Նրա խոսքով՝ Հայաստանն «աննշան մասնաբաժին է զբաղեցնում Ռուսաստանի պարենամթերքի ներմուծման մեջ»։

Ռուսաստանը 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծաղիկների, մայիսի 30-ից՝ Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ մշակաբույսերի և ելակի ներմուծման վրա։ Հունիսի 2-ից նույնպիսի սահմանափակումներ են կիրառվել նաև կեռասի, բալի, ծիրանի, դեղձի, սալորի, նեկտարինի և խաղողի մատակարարումների նկատմամբ։ Բացի այդ, հունիսի 3-ից սահմանափակվել է Հայաստանից սերմնապտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը։

News.am