Логотип

ԿԸՀ-ն այսօր ժամը 22.00-ին կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

ԿԸՀ-ն այսօր ժամը 22.00-ին կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը։

Նիստը դռնբաց է։

Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը հունիսի 5-ին դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով անվավեր ճանաչել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը։

Նախօրեին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կազմակերպված առաջին դեմքերի բանավեճի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը ընդդիմության առաջնորդներին կոչ արեց այս հարցով դիմել ԿԸՀ։

Դրանից առաջ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը նշել էր, որ ինքը բանավոր դիմել է ԿԸՀ, որտեղից իրեն ասել են, թե դիմելն անիմաստ է, քանի որ ԿԸՀ-ն նման լիազորություններ չունի, ինչին ի պատասխան Փաշինյանը կոչ արեց դիմել գրավոր։ Արամ Սարգսյանն էլ իր հերթին խոստացավ արդեն վաղը (այսինքն՝ այսօր) գրավոր դիմել ԿԸՀ։

News.am