ՆԱՏՕ-ի բոլոր անդամների զգայուն հարցերը պետք է հաշվի առնվեն որոշումներ կայացնելիս։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ մեկնաբանելով F-35 կործանիչների հնարավոր փոխանցումը Թուրքիային։
Հուլիսի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Թուրքիային F-35 կործանիչների փոխանցման հեռանկարը, հայտարարել էր, որ Վաշինգտոնը դեռ պետք է կայացնի այդ որոշումը: ՍակայնԹուրքիայի նախագահ ՌեջեփԹայիփԷրդողանը հայտարարել է, որ Անկարան ԱՄՆ-ից հինգ F-35 կործանիչների մատակարարման խոստում է ստացել:
«Այն ժամանակ, երբ իմ երկիրը դեռևս բախվում է Թուրքիայից պատերազմի բացահայտ սպառնալիքի հետ, եթե մենք օգտվենք մեր տարածքային ջրերն ընդլայնելու մեր օրինական իրավունքից, ես կարծում եմ, որ մենք պետք է հիշենք այն փաստը, որ ՆԱՏՕ – ի բոլոր դաշնակիցների զգայուն պահերը պետք է հաշվի առնվեն», – Անկարայում լրագրողներին ասել է Հունաստանի վարչապետը:
Ավելի վաղ Հունաստանը հայտարարել էր Էգեյան ծովում տարածքային ջրերը 6 ծովային մղոնից 12 մղոն ավելացնելու իր իրավունքի մասին: Անկարայի կարծիքով ՝ Էգեյան ծովումՀունաստանի տարածքային ջրերիմիակողմանի ընդլայնումը casusbelli-ն է (պատերազմ հայտարարելու պաշտոնական առիթ):
Թուրքիան F-35-ի ծրագրից հեռացվել էր 2019 թվականին՝ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից հետո: Հետագայում ԱՄՆ-ն Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանեց CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքի շրջանակներում։ Վերջին ամիսներին թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ձգտում են հասնել սահմանափակումների վերացմանը և երկիրը վերադարձնել F-35 ծրագրին, սակայն վերջնական որոշումը կախված է ԱՄՆ-ից և կոնսորցիումի մյուս մասնակիցներից:
Sputnik Արմենիա
