Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը կարող է իրականություն դառնալ արդեն մոտ ապագայում, ինչը կարևոր նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի համար։
Այդ մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հորդանանի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտերկրում բնակվող հորդանանցիների հարցերով նախարար Այման աս-Սաֆադին։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության վերաբերյալ համաձայնագիրն արդեն մոտ է ստորագրմանը, և դա մեծ նշանակություն ունի տարածաշրջանային կայունության ապահովման համար։
«Այս առիթով մենք շնորհավորում ենք Ադրբեջանին»,- հայտարարել է Այման աս-Սաֆադին։
News.am
