Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցին երկարատև վերանորոգումից հետո վերաբացվել է։ Այս մասին հայտնում է «Ակոսը»։
Եկեղեցու օծման արարողությանը մասնակցել են Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, սուրբ Կարապետ եկեղեցու հիմնադրամի նախագահ Րաֆֆի Քրքորյանը, տնօրենների խորհուրդը և հոգևոր դասի ներկայացուցիչներ։
Պատարագի ընթացքում Մաշալյանը շնորհավորել է եկեղեցու քահանա Եղիշե Ուչքունյանին և հաջողություն մաղթել ։ Պատարագից հետո եկեղեցու բակում ճաշ է մատուցվել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ անհայտ անձը ներխուժել էր Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք ու վնասել 6 դամբարան։ 48 ժամ անց հանցագործը հայտնաբերվել ու կալանավորվել էր։
Սկյուտարը Բոսֆորի ափին գտնվող պատմական թաղամաս է, հայտնի է որպես հայության ավանդական և պատմական թաղամասերից մեկը, որտեղ 20-րդ դարասկզբին շուրջ 50 հազար հայեր են ապրել։
Sputnik Արմենիա
