USD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 28°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 28°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 28°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 28°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 28°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 28°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 28°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 28°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 28°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 28°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 28°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 28°C

Логотип

Տնտեսագետ․ Էմոցիոնալ մոտեցում, որը կարող է հանգեցնել Հայաստանի համար ծանրագույն հետևանքների

Ռուսաստանից Հայաստան մատակարարվում է մոտ 2 մլրդ խորանարդ մետր գազ։ Միևնույն ժամանակ, Իրանից ներմուծվում է մոտ 1 մլրդ խորանարդ մետր, որն իրականում էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման արդյունք է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է տնտեսագիտության դոկտոր Կարեն Ադոնցը։

Նրա խոսքով՝ ամբողջ համակարգն այս պահին գտնվում է «Գազպրոմ»-ի դուստր ընկերության՝ «Գազպրոմ Արմենիա»-ի ձեռքում։

«Բացի այդ, Իրանից եկող գիծը նույնպես գտնվում է այդ ընկերության կառավարման ներքո։ Նույնը վերաբերում է նաև էլեկտրաէներգիայի արտադրությանը։ Տեսեք, խնդիրն այն չէ, որ մենք պետք է ձգտենք ռուսական գազը փոխարինել իրանականով։ Դա իրատեսական չէ։ Մեր նպատակը պետք է լինի ինչ-որ պայմանավորվածության հասնելը։ Գազի հարցը էմոցիաների հարց չէ։ Սա լուրջ տնտեսական և ենթակառուցվածքային խնդիր է», – ասել է փորձագետը։

Նա, մասնավորապես, կոչ է արել հաշվի առնել ինչպես հենց Իրանում, այնպես էլ Իրանի շուրջ ընթացող գործընթացները, ինչպես նաև Ռուսաստանի քայլերը։

«Ես անձամբ կարծում եմ, որ մենք պետք է հեռանանք էմոցիոնալ մոտեցումից։ Իբր հիմա մենք գազ կստանանք Ադրբեջանից, այնտեղից, այստեղից, քանի որ այլընտրանքներ ունենք։ Հարցը դա չէ։ Սրանք զուտ էմոցիոնալ դատողություններ են», – համոզված է տնտեսագետը։

Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է հավասարակշռի իր արտաքին քաղաքականությունը։

«Սա շատ կարևոր է, քանի որ այսօրվա պայմաններում բանավոր-էմոցիոնալ քաղաքականությունը մեզ ոչ մի լավ բանի չի բերի», – ընդգծել է Ադոնցը։

Ամեն դեպքում, ինչպես կարծում է փորձագետը, Հայաստանը պետք է հաշվի առնի Ռուսաստանի շահերը, քանի որ դա հսկայական ռեսուրսներ ունեցող երկիր է։

Տնտեսագետը կրկին մտահոգություն է հայտնել առկա ռիսկերի կապակցությամբ։ Օրինակ, նա միանգամայն իրատեսական է համարում այն սցենարը, որի դեպքում Ռուսաստանը կորոշի բարձրացնել Հայաստանի համար գազի գինը կամ ընդհանրապես դադարեցնել մատակարարումները։ Միևնույն ժամանակ, փորձագետի խոստովանությամբ, նրան անգամ սարսափեցնում է այն միտքը, թե նման զարգացումների դեպքում ինչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար։