USD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ ☁️ Երևան 29°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ ☁️ Երևան 29°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ ☁️ Երևան 29°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ ☁️ Երևան 29°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ ☁️ Երևան 29°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ ☁️ Երևան 29°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ ☁️ Երևան 29°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ ☁️ Երևան 29°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ ☁️ Երևան 29°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ ☁️ Երևան 29°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ ☁️ Երևան 29°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ ☁️ Երևան 29°C

Логотип

ՌԴ ԱԳՆ․ ԵՄ հայկական ապրանքների մատակարարման ծավալը նվազագույն է

Հայաստանը փորձում է վերակողմնորոշել իր ապրանքների արտահանման հոսքը դեպի Եվրոպական միություն, սակայն մատակարարումների ծավալը նվազագույն է՝ հակառակ լավատեսական հայտարարությունների։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

​«Հայկական ապրանքների արտահանման հոսքն այլ շուկաներ, մասնավորապես՝ դեպի Արևմուտք վերակողմնորոշելու փորձ, անշուշտ, կա»,-ասել է Աղասանդյանը։

​Միևնույն ժամանակ, ինչպես նշել է դեպարտամենտի տնօրենը, այդ փորձը չի վերացնում հանրապետությունում արտադրանքի անվտանգության ապահովման արդյունավետ և համակարգված աշխատանքի կազմակերպման անհրաժեշտությունը։

​«Եվրոպական միությունում նույնպես գործում ենսանիտարական և բուսասանիտարական պահանջներ, թեկուզ մերինից ինչ-ինչ բաներով տարբերվող, իսկ Հայաստանից ԵՄ մատակարարումների ծավալը, չնայած լավատեսական հայտարարություններին, դեռևս նվազագույն է»,-ընդգծել է նա։

Հիշեցնենք` «Ռոսսելխոզնադզորը» մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։

Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։

Sputnik Արմենիա