Այստեղ հետաքննության տակ է ևս մեկ նախագահ՝ Սարգսյանը, որը Քոչարյանի օրոք պաշտպանության նախարար էր, ապա արդեն դարձավ նախագահ։ Մեր ԱԳՆ-ի դիրքորոշումն այն է, որ մենք առաջնորդվում ենք հայ ժողովրդի շահերով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ՌԲԿ-ի հարցին այն մասին, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու ամսով կալանավորվել է, ինչպես նաև նրա որդին։ Փաստացի մենք տեսանք հայ ուժայիններին, որոնք եկել էին այս ընտանիքի բոլոր բիզնես կառույցներ։ Ո՞րն է ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշումը։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են հայ ժողովրդի շահերը դարերի ընթացքում սերտորեն միահյուսված եղել մեր ժողովրդի շահերի հետ։ Եվ միշտ, շատ երկար ժամանակահատվածներում, մենք միասին ենք եղել, համերաշխ՝ միմյանց նկատմամբ։ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ օգնության է հասել հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարությանը ծանր իրավիճակներում։
Այս շահերը, իհարկե, պետք է գերակշռեն։ Բայց հիմա Երևանի ներկայիս ղեկավարության ներկայացուցիչներն առաջնորդվում են այլ խնդիրներով։ Հայտարարվել է Եվրոպական միությանն ուղղված կողմնորոշման նպատակ, ընդունվել է օրենք՝ Եվրոպական միություն անդամակցության գործընթացը սկսելու մասին։ Եվրասիական տնտեսական միության երկրները մայիսյան գագաթնաժողովում հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Հայաստանի ղեկավարությանը անցկացնել հանրաքվե և որոշել՝ դուք ցանկանում եք Եվրամիությո՞ւն, թե՞ ցանկանում եք մնալ Եվրասիական տնտեսական միությունում։ Իմ կարծիքով՝ միանգամայն արդարացված պահանջ է։ Մի կազմակերպության նորմերը անհամատեղելի են մյուսի նորմերի հետ։ Այս մասին արդեն բազմիցս խոսվել է։
Բայց Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանն ասաց․ երբ ժամանակը գա, այն ժամանակ էլ կորոշեմ։ Բայց ի՞նչ է նշանակում «երբ ժամանակը գա», եթե դու ընդունել ես օրենք Հայաստանի՝ Եվրամիություն անդամակցության գործընթացը սկսելու մասին։ Բառացիորեն օրեր առաջ կարդացի, որ պարոն Փաշինյանն ասել է, թե հանրաքվեի մասին հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ Եվրամիություն հայտ կներկայացվի, դրա վերաբերյալ արձագանք կլինի և կպատրաստվի այդ անդամակցության «ճանապարհային քարտեզը»․ այդ ժամանակ էլ կլինի հանրաքվեն։
Սա, իմ կարծիքով, խոսում է հայ ընտրողների և հայ ժողովրդի նկատմամբ ոչ այնքան մեծ վստահության մասին։ Հենց պետք է ցույց տալ ազնիվ ընտրություն՝ ինչի միջև ես ընտրում՝ [Եվրամիություն անդամակցելու և այն բանի միջև], թե ինչպես ես ապրում հիմա, երբ վերջին երեք տարում ապրանքաշրջանառությունը գերազանցել է 6 միլիարդ դոլարը, իսկ մեկ տարում հասել է նաև 12 միլիարդ դոլարի, և երկիրը զարգացել է Եվրասիական տնտեսական միության շնորհիվ»,- նշել է Լավրովը։
News.am
