ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրերից դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի արտահանման մինչև 25–27%-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է Պ. Ա. Ստոլիպինի անվան Տնտեսական աճի ինստիտուտի գործադիր տնօրեն Անտոն Սվիրիդենկոն։
«Եթե ԵԱՏՄ բլոկի հետ ազատ առևտրի հնարավորությունը կորչի, ապա Հայաստանը կկորցնի արտահանման մինչև 25–27%-ը»,- նշել է նա։
Փորձագետը հավելել է, որ Հայաստանը նաև կկորցնի այնպիսի կարևոր ռեսուրս, ինչպիսին աշխատուժի անարգել տեղաշարժն է։ «Այստեղ արդեն, ամենայն հավանականությամբ, Հայաստանի քաղաքացիները կկարողանան աշխատել աշխատանքի թույլտվությունների հիման վրա, բայց ոչ այն ռեժիմով, ինչպես հիմա ԵԱՏՄ-ում, երբ, ըստ էության, կարող ես աշխատել ցանկացած երկրում՝ առանց որևէ լրացուցիչ թույլտվություն ստանալու»,- պարզաբանել է նա։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը մոտ ժամանակում կսկսի Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելու գործընթացը։
News.am
