Հայաստանի Ազգային ժողովը օգոստոսի 27-ի նիստում առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին։
Կառավարությունն առաջարկում է փոխել երեք նախարարությունների անվանումները։ Այսպես՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը առաջարկվում է վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն։
News.am
