USD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 27°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 27°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 27°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 27°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 27°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 27°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 27°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 27°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 27°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 27°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 27°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 27°C

Логотип

Գագիկ Ծառուկյանի ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը

Ծխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«ՔԿ-ում քննվող քրեական վարույթով կատարված գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել են ընկերության պատասխանատու անձանց կողմից 2023-2024 թվականների ընթացքում ՀՀ տարածքում սպիտակ տուփերով, առանց որևէ մակնշման ծխախոտային արտադրանքների իրացման դեպքեր: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընկերության կողմից հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ, որոնց արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 338 մլն 525 հզր 74 ՀՀ դրամի չափով վնասը»,– ասված է հաղորդագրությունում:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նշված ընկերությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Տաբակն» է։