Логотип

Մահացել է Ուրախների և հնարամիտների ակումբի ռեժիսորը` Ալեքսանդր Մասլյակովի այրին

Մահացել է Ուրախների և հնարամիտների ակումբի (ՈւՀԱ) ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան (Ալեքսանդր Մասլյակովի այրին)։ Նա 78 տարեկան էր։

«Այսօր ՈւՀԱ-ի մեծ ընտանիքը ցավով հայտնում է անդառնալի կորստի մասին. մահացել է Սվետլանա Անատոլևնա Մասլյակովան։ Կյանքից հեռացել է մեծ կին ռեժիսոր, արի անունը դարձել էր ՈւՀԱ-ի խորհրդանիշը», – ասվում է ակումբի Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։

ՈւՀԱ-ի միջազգային միությունը ցավակցություն է հայտնել ռեժիսորի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ Մասլյակովան «Ալեքսանդր Վասիլևիչի հավատարիմ ուղեկիցն էր»։

«Նա կարծրատիպեր էր կոտրում՝ ճանապարհ հարթելով բազմաթիվ սերունդների համար, եղել է Ալեքսանդր Վասիլևիչի հավատարիմ ուղեկիցը և միշտ օրինակ է ծառայել ՈւՀԱ-ի սկսնակ անդամների համար։ Մենք միշտ կհիշենք նրան», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ տասնամյակներ շարունակ ՈւՀԱ-ի անփոխարինելի հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը կյանքից հեռացել է 2024 թվականի սեպտեմբերի 8-ին՝ 82 տարեկան հասակում։

Sputnik Արմենիա