ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկում է ԱՄՆ–ին Հայաստանում կալանավորված Ալեքսանդր Երմակովի արտահանձնելու հարցը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությունից։
Ռուսաստանցի Ալեքսանդր Երմակովը Հայաստանում ձերբակալվել է օտարերկրյա իրավասու մարմինների հայցով՝ համակարգչային խարդախությունների հետ կապված գործի հետաքննության շրջանակներում։ Նա պահվում է Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում։
«Արդարադատության նախարարությունը քննարկում է Ալեքսանդր Երմակովի արտահանձնման հարցը», – հայտարարել է նախարարությունը։
Ավելի վաղ մի շարք ռուսական Telegram-յան ալիքներ հայտնել էին, որ Օմսկի բնակիչը մի քանի շաբաթ է գտնվում է Հայաստանի կալանավայրերից մեկում՝ Երևանի օդանավակայանում ձերբակալվելուց հետո։
Ազգականներն ու փաստաբանը պնդում են, որ Երմակովին շփոթել են այլ անձի՝ ԱՄՆ խնդրանքով Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող հաքերի հետ, որի հետ համընկնում են նրա անունն ու ազգանունը։
Միևնույն ժամանակ իրավապահ մարմինների աղբյուրը Sputnik Արմենիային հայտնել է, որ կալանավորված Երմակովի անձնական տվյալները լիովին համընկնում են հետախուզվողի թերթիկում նշված տվյալների հետ։
