Логотип

Երևանում թմրանյութ տեղադրող 17-ամյա տղան ձերբակալվել է. առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա

Երևանում թմրանյութ տեղադրող 17–ամյա տղա է ձերբակալվել. ոստիկաններն առգրավել են 29 փաթեթ մարիխուանա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Ոստիկանությունից հայտնում են, որ 17–ամյա տղան Վերին Շենգավիթի բնակիչ է և ապօրինի ձեռք է բերում, պահում, օգտագործում և տեղադրելու միջոցով իրացնում թմրանյութ։

«Հուլիսի 7–ին՝ ժամը 19․30–ին, Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ տեղադրելու և թաքստոցը լուսանկարելու պահին տղան ձերբակալվել է ու տեղափոխվել Շանգավիթի բաժին»,– ասված է հաղորդագրության մեջ։

Խուզարկությամբ ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են տարբեր գույների կպչուն ժապավեններով և մագնիսներով կահավորված 26 փաթեթ, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 46 գրամ էր։

Տղան ոստկաններին հայտնել է, որ փաթեթներով մարիխուանան ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով՝ իրացման նպատակով և արդեն հասցրել է երեք փաթեթ տեղադրել ու լուսանկարել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տեղադրած երեք փաթեթները նույնպես հայտնաբերվել են։

Նախաքննությունը շարունակվում է։

Sputnik Արմենիա