Логотип

Նարեկ Կարապետյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից

NEWS.am–ի տեղեկություններով, քիչ առաջ ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։

Նշենք, որ փաստաբան Արամ Վարդևանյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Նարեկ Կարապետյանին առնչվող քրեական գործը վերաբերում է «Ուժեղ Հայաստանի» աջակից Ալեքսան Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին:

 Հիշեցնենք, որ ԿԸՀ–ն նախօրեից քննում էր Գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությունը, որն առնչվում էր Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելուն և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն։

Փաստաբան Արամ Վարդևանյանը և «Ուժեղ Հայաստան» կուսակցության մյուս ներկայացուցիչները տեղի ունեցողն ապօրինություն և քաղաքական հետապնդում են համարում։