Логотип

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին։ Այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ իրանական բանակը հարձակվել է Բահրեյնում ԱՄՆ նավատորմի շտաբի և Ալ-Սախիրի բազայի վրա։ Խոցվել են վառելիքի պահեստներ, բունկերներ և զորանոցներ։

«Իրանական բանակը հայտարարել է, որ այսօր առավոտյան իր հարվածային անօդաչուների թիրախ են դարձել վառելիքի պահեստավորման ռեզերվուարները, սարքավորումների պահեստները և խոշոր անգարները, ինչպես նաև Բահրեյնի «Շեյխ Իսա» ավիաբազայում գտնվող ամերիկյան ուժերի կացարանները», – հաղորդում է Press TV-ն։

Բացի այդ, իրանական անօդաչուները թիրախավորել են օդային տեխնիկայի տեխսպասարկման անգարներն ու Հորդանանի Ալ-Ազրաք ավիաբազայում գտնվող ամերիկյան զորքերի կացարանները։

Ավելի վաղ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը(CENTCOM) հայտարարել էր Իրանի վրա գիշերային հարվածների հերթական շարքի ավարտի մասին, որը շարունակվում է արդեն 13-րդ գիշերն անընդմեջ։

Ամերիկյան հարձակումների հետևանքով զոհեր և վիրավորներ կան։

Sputnik Արմենիա