Amnesty International-ի ներկայացուցիչ Էրիկա Գևարա Ռոսասը կոչ է արել ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նրան պատասխանատվության ենթարկել Միջազգային քրեական դատարանում (ՄՔԴ), հայտնել է Al Jazeera-ն։
«ԱՄՆ իշխանությունները պետք է պաշտպանեն մարդու իրավունքները և հարգեն օրենքի գերակայությունը», — հայտարարել է նա։
Ավելի վաղ՝ 2024 թվականին, ՄՔԴ-ն Նեթանյահուի ձերբակալության օրդեր էր տվել՝ նրան մեղադրելով Գազայի հատվածում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։
News.am
