USD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 31°C

Логотип

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում բռնկված հրդեհները սպառնում են ռազմական ձեռնարկություններին

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Բորդոյի շրջանում բռնկված անտառային հրդեհները մոտեցել են ֆրանսիական ռազմաարդյունաբերական համալիրի խոշորագույն ձեռնարկությունների օբյեկտներին։

BFMTV-ի փոխանցմամբ՝ հրդեհների գոտու անմիջական հարևանությամբ են գտնվում ArianeGroup աերոտիեզերական ընկերության չորս օբյեկտները։ Դրանցից երկուսը գտնվում են Սեն Մեդար ան Ժալ համայնքում, որի բնակիչները տարհանվել են։ Այդ ձեռնարկություններում պինդ վառելիք է արտադրվում M51 բալիստիկ հրթիռների համար։ Ընկերության ևս մեկ օբյեկտ շարժիչներ է արտադրում եվրոպական Ariane 6 կրող հրթիռի համար։

Նույն շրջանում է գտնվում նաև Roxel France-՝ հրթիռային սպառազինության եվրոպական արտադրող MBDA-ի դուստր ձեռնարկությունը, որը մասնագիտացած է հրթիռային շարժիչների թողարկման մեջ։ Բացի այդ, այստեղ են տեղակայված ֆրանսիական ռազմաարդյունաբերական համալիրի առաջատար ընկերությունների՝ Dassault Aviation-ի, Safran-ի և Thales-ի արտադրական հարթակները։

Ֆրանսիան շարունակում է պայքարել մասշտաբային անտառային հրդեհների դեմ, որոնց տարածմանը նպաստում է անոմալ շոգը։ Վերջին տվյալներով՝ վտանգավոր շրջաններից տարհանվել է շուրջ 220 հազար մարդ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ ընթացիկ ամառը երկրի համար ամենածանրն է դարձել բնական հրդեհների թվով Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր։

Sputnik Արմենիա