USD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 30°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 30°C

Логотип

Թրամփն Իրանի հետ հարաբերությունների զարգացման երեք տարբերակ է դիտարկում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփn Իրանի դեմ պատերազմի զարգացման երեք հնարավոր տարբերակ է դիտարկում։ Այս մասին հայտնել է «The New York Times» թերթը։

Ըստ պարբերականի տվյալների՝ այդ տարբերակներն են․ ռազմական էսկալացիան , նոր պատժամիջոցների սահմանման միջոցով Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը և պատերազմում Միացյալ Նահանգների հաղթանակն ու հակամարտությունից դուրս գալը։ «Յուրաքանչյուր տարբերակ վերջին շաբաթներին քննարկվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, ռազմական նախարար Փիթ Հեգսեթի, Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնի, հատուկ բանագնաց Ստիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների մասնակցությամբ հանդիպումների ընթացքում», — հստակեցրել է թերթը։

«The New York Times»-ը նշում է, որ հակամարտության հինգ ամիսների ընթացքում ԱՄՆ-ին այդպես էլ չհաջողվեց հասնել իր նպատակներին, այդ թվում՝ «ճնշող ռազմական ուժի» կիրառման միջոցով Իրանի իշխանափոխությանը։

Ամերիկա-իրանական հակամարտության հերթական սրումը սկսվել է հուլիսի 8-ին։ ԱՄՆ զինված ուժերը, Վաշինգտոնի և Թեհրանիմիջև հուշագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ, մի շարք հարվածներ են հասցրել Իսլամական Հանրապետության տարածքին՝ իբրև թե ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա կատարված հարձակման։ Նույն օրը Թրամփը հայտարարել է Իրանի հետ զինադադարի դադարեցման մասին։ Ի պատասխան՝ Թեհրանը սկսել է հարվածներ հասցնել Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Օմանի տարածքներում գտնվող ամերիկյան օբյեկտներին։ Հուլիսի 24-ին կողմերը դադարեցրել են փոխադարձ հարվածները։

News.am