USD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 33°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 33°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 33°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 33°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 33°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 33°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 33°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 33°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 33°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 33°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 33°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 33°C

Логотип

Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին

Հայաստանը կողմ է Իրանից գազի արտահանման ծավալները ավելացնելու Թեհրանի առաջարկին։ Իրան կատարած եռօրյա այցից հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի շրջանակում իրանական գազի ծավալները հնարավոր է առնվազն կրկնապատկել։

Նախարարի փոխանցմամբ՝ երկուստեք շահավետ այս գործարքն ընդլայնելու շուրջ հայկական և իրանական կողմերը բանավոր համաձայնություն են ձեռք բերել, մնացած հարցերի լուծումն արդեն առաջիկայում ստեղծվելիք աշխատանքային խմբերի տիրույթում է։«Երկուստեք արձանագրել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը փաստացի ունի ավելի մեծ ծավալով գազ ստանալու անհրաժեշտություն, Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա ստանալու անհրաժեշտություն, մեր խողովակաշարի առկա թողունակությունն ավելի մեծ է, քան դրանով հոսող այս պահին գազն է»,- «Ազատությանն» ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Ե՛վ մեր առկա խողովակաշարի հնարավորությունը, և՛ նաև 400 կիլովատ հզորությամբ գծի կառուցման հնարավորությունը մեզ թույլ է տալիս առնվազն գործարքի ծավալները կրկնապատկել դեռևս ավելի մեծ ծավալով, քան կրկնապատկումն է, բայց մինիմում կրկնապատկել հնարավոր է։ Այսինքն՝ կարող ենք Իրանի Իսլամական Հանրապետություն երկու անգամ առնվազն ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, փոխարենը երկու անգամ ավելի շատ գազ ստանալ, չնայած գազատարի թողունակությունն այս պահին ավելի շատ է, քան կրկնակին է»,- շեշտում է նախարարը։

News.am