USD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 33°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 33°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 33°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 33°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 33°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 33°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 33°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 33°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 33°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 33°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 33°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ ☀️ Երևան 33°C

Логотип

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի (լիազորութունները կասեցված են) տնային կալանքի ժամկետը երկարացվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն դատարանից։

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Խաչիկ Ղազարյանի նախագահությամբ, բավարարել է հանրային մեղադրողի միջնորդությունները՝ երկարացնելով Արտուշ Գաբրիելյանի և Գալուստ Խուրշուդյանի տնային կալանքի ժամկետները ևս երեք ամսով։

Դատարանը գտել է, որ դատալսումների փուլում մեղադրյալ Արտուշ Գաբրիելյանի կողմից ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելով քրեական վարույթին խոչընդոտելու և օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները չկատարելու հավանականությունը չի նվազել առնվազն այն աստիճանի, որպեսզի նրա նկատմամբ թույլատրելի ճանաչվի նվազ խիստ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը:

Որոշումը կայացվել է մեկ ամիս առաջ, այս պահին «Դատալեքս» համակարգում դեռևս առկա չէ տեղեկություն դատական ակտի բողոքարկման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ քրեական գործը, որով քրեական հետապնդում է իրականացվում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ՝ վերաբերում է կաշառք ստանալուն։ Քրեական գործի համաձայն՝ դատավորը 10,000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք է պահանջել և ստացել՝ հօգուտ մեղադրյալի դատավարությունը ձգձգելու և հետագայում վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով կարճելու համար։

Դատարան ուղարկված գործով Արտուշ Գաբրիելյանից բացի մեղադրյալի կարգավիճակում են ևս երկու անձ՝ Գալուստ Խուրշուդյանը, որը մեղադրվում է օժանդակության մեջ, և Զոհրաբ Սիխարուլիձեն (Յեզգատյան), որը մեղադրվում է կաշառք տալու մեջ։