USD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ 🌤️ Երևան 34°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ 🌤️ Երևան 34°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ 🌤️ Երևան 34°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ 🌤️ Երևան 34°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ 🌤️ Երևան 34°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ 🌤️ Երևան 34°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ 🌤️ Երևան 34°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ 🌤️ Երևան 34°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ 🌤️ Երևան 34°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ 🌤️ Երևան 34°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ 🌤️ Երևան 34°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ 🌤️ Երևան 34°C

Логотип

Պապոյան․ Ուզում ենք, որ ԵԱՏՄ-ն աշխատի ու գործի, ոչ թե նմանվի ՀԱՊԿ-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արաբական Միացյալ Էմիրություններում, Եվրոպական Միությունում և Չինաստանում ազատորեն վաճառվող ապրանքներն օբյեկտիվորեն չեն կարող չհամապատասխանել ռուսական շուկայի ստանդարտներին։ Հուլիսի 29-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք սահմանափակումները հանելու խնդրանքով Ռուսաստանին դիմելը չի վկայում եվրոպական շուկայի թերի լինելու մասին, էկոնոմիկայի նախարարն ընդգծել է, որ խնդիրն այլընտրանքների բացակայությունը չէ, այլ ինտեգրացիոն միավորման հիմնարար կանոնների պահպանումը։ «ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունները պարտավոր են ապահովել ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժը, իսկ արհեստական խոչընդոտների առկայությունը վկայում է միության սկզբունքների խաթարման մասին», – նշել է Պապոյանը։

Առանձին անդրադարձ կատարելով ինտեգրացիոն մեխանիզմների արդյունավետության թեմային՝ Գևորգ Պապոյանը նշել է. «Մենք ուզում ենք, որ ԵԱՏՄ-ն աշխատի ու գործի, ոչ թե նմանվի ՀԱՊԿ-ին: Մենք ԵԱՏՄ-ին վերաբերվում ենք որպես մեր կազմակերպության և չենք կարող պասիվ կամ չեզոք դիրքորոշում որդեգրել դրա չգործող մեխանիզմների նկատմամբ: ԵԱՏՄ չգործող սկզբունքները միայն Հայաստանի խնդիրը չեն, այլ ամբողջ Միության», – եզրափակել է էկոնոմիկայի նախարարը: