USD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°C

Логотип

Արցախի մշակույթի պահպանման ՀԿ-ն կոչ է անում չառևտրայնացնել Արցախի զբոսաշրջությունը

Արցախի մշակույթի պահպանման ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Marriott Bonvoy Activities հարթակում օկուպացված Շուշի և Ստեփանակերտ այցելությունների առաջարկներին։

Կազմակերպությունը նշել է, որ ավելի քան 150 000 արցախահայերի բռնի տեղահանությունից հետո նման առաջարկները խոր մտահոգություն և վրդովմունք են առաջացնում։ ՀԿ-ի գնահատմամբ՝ խոսքը պարզապես զբոսաշրջային ծրագրերի մասին չէ, այլ նախաձեռնությունների, որոնք կարող են նպաստել բռնի տեղահանության և էթնիկ զտման հետևանքների բնականոնացմանը։

«Սրանք պարզապես զբոսաշրջային ծրագրեր չեն։ Դրանք վտանգավոր նախադեպ են ստեղծում՝ բռնի տեղահանության և էթնիկ զտման հետևանքները ներկայացնելով որպես սովորական իրականություն և զբոսաշրջային ուղղություն։ Նման նախաձեռնությունները նպաստում են կատարված անարդարության բնականոնացմանը և հակասում են մարդու իրավունքների, պատմական արդարության և բարոյական պատասխանատվության հիմնարար սկզբունքներին»,- ասվում է հայտարարությունում։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ միջազգային ընկերությունները պետք է հաշվի առնեն իրենց գործունեության հանրային և բարոյական պատասխանատվությունը, որպեսզի բիզնես նախաձեռնությունները չընկալվեն որպես միջազգային իրավունքի խախտումների հետևանքների անուղղակի օրինականացում։

«Կոչ ենք անում Marriott International-ին անհապաղ հեռացնել իր հարթակից օկուպացված Արցախ այցելությունների վերաբերյալ բոլոր առաջարկները և թույլ չտալ, որ իր հեղինակավոր բրենդն օգտագործվի հումանիտար հետևանքների առևտրայնացման համար»,- նշում է ՀԿ-ն։

Կազմակերպությունն ընդգծում է, որ Արցախի ժողովրդի հիշողությունը, արժանապատվությունն ու իրավունքները չեն կարող դառնալ զբոսաշրջային ծառայություն։

Ապրիլյան 2016 թվականի քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր սկսել արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով ժամանակակից սպառազինություն, այդ թվում՝ հրետանային, հրթիռային, զրահատանկային և օդային հարվածային միջոցներ։ Ապրիլի 2-5-ը հայկական կողմը տվել էր 75 զոհ, այդ թվում՝ 63 զինծառայող և 12 պահեստազորային, ինչպես նաև 121 վիրավոր։

Ադրբեջանական կողմի գործողությունների ընթացքում արձանագրվել էին հայ զինվորականների և քաղաքացիական անձանց գլխատված, անդամահատված և անարգված մարմինների դեպքեր։

Armenia Today