USD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°C

Логотип

Ռուս բլոգերի նկատմամբ Հայաստանում գործ են հարուցել reel-ով հայերին վիրավորելու համար

Հայաստանում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ռուս բլոգեր Նադեժդա Պիրոժկովայի նկատմամբ, որը reel–ի միջոցով վիրավորել է հայերին։ Այս մասին «Вот Так»–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Նշենք, որ բլոգերը «Ինստագրամի» իր էջում հուլիսի 14-ին տեսանյութ էր հրապարակել, որտեղ հայերին առնետներ է անվանել ու վրդովվել է, որ Վարդավառին իրեն ջրել են։ Նա նաև Վարդավառի ընթացքում իրար ու անցորդներին ջրող քաղաքացիներին անվանել է անտակտ ու նշել, որ դա ագրեսիայի դրսևորում է։ Այս reel–ին կտրուկ արձագանքել են հայ օգտատերերը և ռուսական սփյուռքի մի մասը։

«ՔԿ–ում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշված էջի օգտատերը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել և ներկայանացվել է վարույթն իրականացնող մարմին։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու հոդվածով»,– նշել են ՔԿ–ից։

Նադեժդա Պիրոժկովայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Նախաքննությունը շարունակվում է։

Նշենք, որ Պիրոժկովայի էջից կարելի է ենթադրել, որ նա Հայաստանում է ապրում 2025 թվականի գարնանից։

Sputnik Արմենիա