USD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 26°C

Логотип

Փաշինյան․ Եթե այս հարցը չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը

Հայկական արտահանման խնդիրների և Միության կանոնների պահպանման լուծումը սկզբունքային նշանակություն ունի, հակառակ դեպքում առաջացած ճգնաժամը կարող է հանգեցնել Կազմակերպության կործանմանը։ Այս մասին հուլիսի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարն ավելի մանրամասն անդրադարձել է ԵԱՏՄ-ի շրջանակում հարաբերություններին և այլընտրանքային քաղաքականության հարցերին․ «ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններում խնդիրներ են առաջացել հայտնի հանգամանքների պատճառով՝ այն բանի հետևանքով, որ Հայաստանի Հանրապետությունը փորձել է այլընտրանքներ գտնել։ Քաղաքականության մեջ շատ կարևոր է լեգիտիմություն ունենալ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության գործընկերների շրջանում։ Հարցն այն է, թե երբ պետք է իրականացվի այդ այլընտրանքը։ ԵԱՏՄ երկրների առաջնորդները մայիսի 29-ին ընդունված հայտարարությամբ ճանաչել են Եվրամիությանը անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ Հայաստանի իրավունքը, այսինքն՝ ճանաչել են այս օրակարգի լեգիտիմությունը»։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը բացահայտել է Ռուսաստանի ղեկավարության հետ իր երկխոսության մանրամասները և հանրաքվեի վերաբերյալ դիրքորոշումը․ «Ես ՌԴ նախագահին ասեցի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհը և մենք գնալու ենք այդ ճանապարհով, հատկապես հիմա, երբ ժողովուրդն էլ քվեարկել է դրա օգտին։ ԵՍ չեմ պատկերացնում, որ մեր քաղաքականության արդյունքում հայտնվենք մի իրավիճակում, եր ՀՀ-ին այլընտրանքներ չունենա։ ՀՀ-ն միշտ և բոլոր հարցերում պետք է ունենա այլընտրանքներ և այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է։»։ Առանձնահատուկ կերպով վարչապետը զգուշացրել է հետևանքների մասին, եթե Միության շուկայում առաջացած խոչընդոտները չվերացվեն սեղմ ժամկետներում․ «Մենք հիմա արձանագրում ենք, որ պրոբլեմը ՀՀ-ին է, բայց պրոբլեմը ՀՀ-ինը չէ, դա ԵԱՏՄ պրոբլեմն է, որոբհետև ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում։ Եթե այս հարցը չլուծվի՝ թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահը մատնանշել է հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը, որի ընթացքում Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։

News.am