USD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°C

Логотип

Moody’s-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը Ba3 մակարդակում և բարելավել կանխատեսումը՝ հասցնելով «դրականի»

Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը փոխել է Հայաստանի սուվերեն վարկանիշի կանխատեսումը «կայունից» «դրականի»՝ հաստատելով ազգային և արտարժույթով թողարկողի երկարաժամկետ վարկանիշները Ba3 մակարդակում։

Ինչպես նշված է գործակալության զեկույցում, կանխատեսման բարելավումն արտացոլում է քաղաքական ռիսկերի նվազումը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ լայնամասշտաբ ռազմական բախման հավանականության նվազումը, արտաքին գործընկերների դիվերսիֆիկացումը և ներքաղաքական զսպված ռիսկերը։ Moody’s Ratings-ը նաև նշում է մեծացած հավանականությունը, որ տնտեսական աճի հեռանկարների ամրապնդումը կհանգեցնի Հայաստանի հիմնարար ցուցանիշների բարելավմանը։

«Ba3 վարկանիշի հաստատումը պայմանավորված է Հայաստանի աճի բարձր ներուժով և համեմատաբար ուժեղ ինստիտուտներով ու կառավարման որակով։ Այդ գործոնները, սակայն, հավասարակշռվում են տոկոսային ծախսերի աճով և պահպանվող աշխարհաքաղաքական ռիսկերով»,- նշում են հետազոտության հեղինակները։

Moody’s-ի գնահատմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքական վերակողմնորոշման և Ռուսաստանի հետ հարաբերությունների շուրջ անորոշությունը շարունակում է ռիսկեր ստեղծել երկրի տնտեսական անվտանգության համար՝ հաշվի առնելով երկու պետությունների միջև սերտ կապերը։

Նշվում է, որ Հայաստանի վարկանիշների երկրային առաստաղները պահպանվել են Baa2 մակարդակում՝ ազգային արժույթով, և Ba1 մակարդակում՝ արտարժույթով։ Գործակալությունում պարզաբանել են, որ դրանց և սուվերեն վարկանիշի միջև եղած խզումն արտացոլում է համեմատաբար ուժեղ ինստիտուտների և տնտեսության մեջ պետության փոքր դերի համադրությունը աշխարհաքաղաքական ռիսկերի, ընթացիկ հաշվի դեֆիցիտի և սթրեսային պայմաններում կապիտալի փոխանցման ու փոխարկման ռիսկերի հետ։

Armbanks.am