ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Միացյալ Նահանգները հզոր հարված կհասցնեն Իրանին՝ ի պատասխան Հորդանանի ավիաբազայի վրա ավելի վաղ իրականացված իրանական հարձակման։
IRNA գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանում ամերիկյան ավիաբազայի ուղղությամբ։
«Մենք նրանց ջարդը կտանք»,- Fox News-ի լրագրող Թրեյ Ինգստին ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Հորդանանի ավիաբազայի վրա Իրանի հարձակումը։
Ըստ լրագրողի՝ Միացյալ Նահանգների առաջնորդն իրեն ասել է, որ ԱՄՆ-ն ի պատասխան հզոր հարված կհասցնի։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
Sputnik Արմենիա
