USD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 27°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 27°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 27°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 27°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 27°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 27°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 27°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 27°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 27°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 27°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 27°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 27°C

Логотип

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ

Օգոստոսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց դեսպանին Հայաստանում իրականացրած արդյունաշատ առաքելության համար՝ ընդգծելով նրա ներդրումը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ընդլայնման և միջպետական կապերի առավել ամրապնդման գործում։

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց դեսպանին Հայաստանում իրականացրած արդյունաշատ առաքելության համար՝ ընդգծելով նրա ներդրումը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ընդլայնման և միջպետական կապերի առավել ամրապնդման գործում։

Իր հերթին դեսպան Էնդրյու Թըրները շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության ու անցնող տարիներին ցուցաբերած աջակցության համար և ներկայացրեց Հայաստանում պաշտոնավարման իր փորձառությունն ու տպավորությունները՝ արձանագրելով, որ իր հետ տանում է լավագույն հիշողություններ հայ ժողովրդի և նրա հարուստ հոգևոր-մշակութային ժառանգության վերաբերյալ։

Զրույցի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը դեսպանին հաջողություններ մաղթեց իր հետագա դիվանագիտական ծառայության մեջ:

News.am