ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ազատվեց պաշտոնից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am հարթակում։
Նշենք, որ Նանուշյանը համակարգում էր համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրման գործընթացը։
Նա պարբերաբար քննադատության էր ենթարկվում համակարգի լիարժեք գործարկման ձգձգումների պատճառով։
Նանուշյանն առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի հունիսի 5-ից:
Sputnik Արմենիա
