USD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 23°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 23°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 23°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 23°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 23°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 23°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 23°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 23°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 23°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 23°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 23°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 23°C

Логотип

Կաթողիկոսի և 6 սրբազանների «գործը» կուղարկվի Երևանի առաջին ատյանի քրեական դատարան

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը որոշեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործը պետք է ուղարկվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։

Դատավորը պարզաբանեց, որ հանրային մեղադրողը կոնկրետ Գարեգին Բ–ի դեմ մեղադրանքում չի նշել, որ գործը պետք է քննի Արմավիրի մարզի դատարանը։

Այս որոշմանը դեմ արտահայտվեց ինչպես պաշտպանական, այնպես էլ մեղադրող կողմը։ Դատավորը, սակայն, մեջբերեց վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը՝ վստահեցնելով, որ ինքը չի խուսափում գործի քննությունից։

«Եթե դատարանը հետագայում որոշի, որ այս գործի քննությունը պետք է ես իրականացնեմ, ապա նույնիսկ արձակուրդի կամ պլանավորված դասընթացների առկայության դեպքում կհետաձգեմ դրանք»,– ընդգծեց դատավորը։

Նշենք, որ ավելի վաղ գործը մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, սակայն նա ինքնաբացարկ հայտնեց։

Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:

Sputnik Արմենիա