Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձավ ԱՊՀ անդամ երկրների միակ առաջնորդը, որը Բիշքեկում ՇՀԿ+ գագաթնաժողովում հանդես եկավ ոչ ռուսերենով, գրել է ՏԱՍՍ-ը։
Մասնավորապես, ռուսերեն ելույթ ունեցան Ղրղզստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարները։ Փաշինյանը ելույթ ունեցավ հայերեն՝ օգտվելով թարգմանչի ծառայություններից։
Միևնույն ժամանակ, հանդիպման մյուս մասնակիցները, որոնք ներկայացնում էին երկրներ և միջազգային կազմակերպություններ, հանդես էին գալիս կամ իրենց ազգային լեզուներով, կամ անգլերենով։
News.am
