ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ Հայաստանը շուտով կկորցնի Եվրամիությանը անդամակցելու ցանկությունը։
«Տնտեսական առումով Եվրամիությունը բազմաթիվ գործոնների, այդ թվում՝ իր անհեռատեսության, եթե չասենք՝ հիմարության պատճառով, կորցնում է իր առավելությունները։ Իներցիայով երկրները՝ մեր սերբ ընկերները, այժմ էլ մեր հայ գործընկերները, շարունակում են ձգտել անդամակցել ԵՄ-ին։ Վստահ եմ, որ նրանց մոտ այդ ցանկությունը շատ շուտով կվերանա», – ասել է Լավրովը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում։
Նա նշել է, որ Եվրամիությունն այսօր «մսխում» է իր բոլոր տնտեսական առավելությունները։
News.am
