USD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 28°C

Логотип

Օվերչուկ․ ԵԱՏՄ-Իրան առևտրի ծավալները չեն նվազում

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրի ծավալները չեն նվազում Իսլամական Հանրապետության հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շնորհիվ։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում։

«Պայմանագիրը թույլ է տալիս պահպանել առևտրաշրջանառության ծավալները՝ չնայած Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված անկայուն իրավիճակին», – ասել է ՌԴ փոխվարչապետը։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Իրանի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը ազդում է մինչև Պակիստան երկաթուղու կառուցման նախագծի վրա։

Օվերչուկը նաև նշել է`Իրանն առաջարկում է ԵԱՏՄ-ին պայմանավորվել ոչ սակագնային խոչընդոտների կարգավորման շուրջ։

«Վերջերս հանդիպել ենք Իրանի կառավարությունում առևտրային հարցերով զբաղվող գործընկերների հետ, և նրանք նույնպես բարձրացրել են այս հարցը։ Նրանք ասում են` շատ լավ, մենք համաձայնության ենք եկել սակագների շուրջ, եկեք բանակցենք ոչ սակագնային միջոցառումների մասին, քանի որ տեխնիկական կանոնակարգերի, հավաստագրման, անասնաբուժական և բժշկական վերահսկողության հարցերը ևս պետք է լուծվեն, որպեսզի մեր շուկաների միջև ապրանքների հոսքն ավելի արդյունավետ, ավելի արագ և մեր գործարար կառույցների համար հնարավորինս քիչ ծախսատար լինի», – հայտարարել է Օվերչուկը։

Նրա խոսքով՝ սա այն է, ինչպով ԵԱՏՄ-ն կզբաղվի առաջիկայում։

Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսի 15-ին ուժի մեջ մտավ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որը փոխարինեց 2018 թվականի ժամանակավոր համաձայնագրին: Նոր փաստաթուղթը նպաստում է Հայաստանի ազատ տնտեսական գոտու (ներառյալ «Մեղրի» ԱՏԳ-ի) և Իրանի ԱՏԳ-ի միջև համագործակցության զարգացմանը՝ պարզեցնելով առևտուրը և տարածաշրջանում ստեղծելով արդյունաբերական-լոգիստիկ կապեր:

ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն Իրանը, Կուբան, Մոլդովան և Ուզբեկստանը:

Sputnik Արմենիա

Հետևեք մեզ՝ Facebook Telegram