USD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°C

Логотип

Թևանյան․ Իմ դեմ «կարված» գործը խիստ ընդգծված աշխարհաքաղաքական ու անվտանգային երանգներ ունի (ԱՈՒԴԻՈ)

Հարգելի՛ հայրենակիցներ,

Նախընտրական փուլում քաղաքացի Նիկոլ Փ-ն հանրահավաքային հարթակից գեբելսյան ոճի սուտ հնչեցրեց և ապօրինաբար հրահանգեց իմ դեմ գործ կարել ես կալանավորվեցի։

Գողն ամենաբարձրն էր գոռում՝ «բռնե՛ք գողին»։ Իմ մասին տարածվող մեծ և լկտի ստերն օրվա իշխանությունները, այլ հարցերից զատ, օգտագործում էին ահասարսուռ վերնագրեր ստանալու, հիմնական ընդդիմադիր ուժերից մեկի քվեն գողանալու և աննախադեպ ընտրակեղծիքներ նախապատրաստելու համար։ Այսինքն՝ մեզանից մանդատագողությունը տեղի է ունեցել ոչ թե հունիսի 7-ից հետո՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Սահմանադրական դատարանի ապօրինի որոշումներով, այլ ավելի շուտ, երբ մեր դեմ տեղեկատվական ահաբեկչություն սանձազերծվեց։

Դրանից հետո կեղծարարությունը դարձավ արդեն տեխնիկայի ու ցինիզմի աստիճանի հարց։ Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը, ցավոք, միասնական և համարժեք ձևով չարձագանքեցին Նիկոլ Փ․-ի այդ ճչացող ապօրինի գործողություններին, մինչդեռ ակնհայտ էր, որ զանգը հնչում էր ոչ միայն իմ, «Մայր Հայաստանի» կամ «Բարգավաճ Հայաստանի», այլև բոլորի համար։

Այդպիսով բացվում էր իշխանագողության և հետընտրական քաղաքական հետապնդումների նոր ալիքի, շոու-կալանավորումների ճանապարհը։

Ինչևէ, ես շնորհակալ եմ բոլոր այն քաղաքական ուժերին, հասարակական գործիչներին, մտավորականներին, լրագրողներին, պարզ մարդկանց, ովքեր չլռեցին, պետական դավաճանի կողմից ինձ վերագրվող դավաճանության ու լրտեսության լկտի սուտը կուլ չտվեցին և դրսևորեցին քաղաքացիական, բարոյական վարքագիծ՝ դատապարտելով աղաղակող այդ ապօրինությունը և չվախենալով տեղեկատվական գրոհներից։

Ինչ վերաբերում է այդ շինծու գործի դետալներին, ապա այն, ինչպես և սպասվում էր, պայթել է արդեն նախաքննության փուլում։ Հիշեցնեմ, որ ինձ մեղադրում էին, թե իբր հավաքագրվել եմ օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից․ նկատի ունեին Ռուսաստանի հատուկ ծառայություններին։ Նաև տարածում էին, թե իբր օտարերկրյա հատուկ ծառայություններին 622.000 դոլարի դիմաց պետական գաղտնիք պարունակող ինֆորմացիա եմ փոխանցել։

Այս գեբելսյան ոճի ստերի հիման վրա «կարված» գործն արդեն ուղարկվել է դատարան։ Առաջին նիստը սեպտեմբերի 8-ին է։ Դատարան ուղարկված մեղադրական եզրակացության մեջ, ուշադրությո՛ւն, վերը նշված մեղադրանքները չկան՝ ապացույցների բացակայության պատճառով։ Այսինքն՝ չկա մեղադրանք և հիմնավորում, որ ես իբր հավաքագրվել էի օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից, չկա նաև մեղադրանք այն մասին, որ ես իբր 622.000 դոլարով պետական գաղտնիք եմ հանձնել օտարերկրյա պետությանը։ Փողի ստացման թեման դատախազությունն ինքն է փակել՝ զրոյական ապացույցների հանգամանքով պայմանավորված։

Դրա համար էլ այլ բնույթի անհեթեթ ու անհիմն մեղադրանքներ են հորինել, որպեսզի գործը գլուխ բերեն և մինչև ցմահ ազատազրկում նախատեսող հոդվածները պահպանեն։

Ի դեպ, իրավապահ կոչվածները գործը կարելու առաջին օրվանից չեն կողմնորոշվում, թե ի վերջո ինձ ինչ մեղադրանք ներկայացնեն, որ արարքն ինչպես բնութագրեն, որ նյութն ինչպես գնահատեն և, վերջապես, ինչպես քողարկեն բուն քաղաքական ենթատեքստը։

Ու որպեսզի մի բան ամեն դեպքում «կարվի», երկար տվայտանքներից հետո գործի մեջ մտցրել են պետական գաղտնիքի թեման։ Այդ թեմայով, առանց ապացույցների, քաղաքական հետապնդման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Նրան քստմնելի եղանակով կալանավորեցին մեկ բանի համար՝ որպեսզի հոգեբանական ճնշումների միջոցով կեղծ ցուցմունք ստանան իմ դեմ, բայց այդ հարցում էլ են տապալվել, քանզի Արեգնազ Մանուկյանը սկզբունքային ու կամային բարձր որակներ է ցուցաբերել՝ հրաժարվելով կեղծ մատնագիր ներկայացնելուց։

Դառնալով գործի այլ կողմին՝ ասեմ, որ իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ, ջանքեր եմ գործադրում «Մայր Հայաստան» կառույցն ուժեղացնելու և իշխանափոխության ծրագրեր ունենալու համար։ Պատկերացրե՛ք, որ դատարան ուղարկված մեղադրական եզրակացության մեջ նաև այսպիսի մեղադրական տեքստ կա։ Այսինքն՝ Նիկոլ Փ․-ն անկեղծորեն և ուղղակիորեն խոստովանում է, որ կալանավորվել եմ ընդդիմադիր քաղաքական գործունեության համար, և սա 100 տոկոսով քաղաքական հետապնդում է։

Բոլոր ժամանակներում և բոլոր ոչ ժողովրդավարական երկրներում իշխանություններն իրենց գաղափարական ու քաղաքական հիմնական հակառակորդներին մեղադրել են պետական դավաճանության մեջ։ Այնպես որ, Նիկոլ Փ․-ն օրիգինալ չէ․ նա ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է լինելու։

Իմ դեպքում Նիկոլ Փ․-ն պետական դավաճանություն է համարում իր իշխանությանը դեմ լինելը, հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական ու դաշնակցային մակարդակի վրա պահելուն կողմ լինելը, Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի մնալուն կողմ լինելը, Գյումրիում ՔՊ-ի իշխանազրկմանը նպաստելը, սահմանագծման ու սահմանազատման անվան տակ Հայաստանի միակողմանի զիջումներին դեմ լինելը, ադրբեջանական հրահանգով նոր Սահմանադրության ընդունմանը դեմ լինելը։ Սա՛ է իմ դեմ «կարված» գործի բուն էությունը, մնացածը լոլոներ են։

Ամենաուշագրավն այս գործում այն է, որ շոշափվում են ոչ միայն ու ոչ այնքան ներքին, որքան արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական հարցեր։ Այս գործն առնչվում է Հայաստանի անվտանգային ճարտարապետությանը, հայ-ռուսական հարաբերություններին, որոնք թշնամական են դիտարկվում այն մեղադրանքների շրջանակներում, որոնք ներկայացվել են ինձ։

Մեղադրող կողմը խուսափել է Ռուսաստանին որպես թշնամի երկիր ներկայացնելու ուղիղ ձևակերպումներից, բայց Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների թեման կարմիր թելով անցնում է 9-հատորանոց այս հիբրիդային գործում։ Փաստորեն, ստացվում է, որ երբ օրվա իշխանությունները խոսում են Ռուսաստանից եկող հիբրիդային սպառնալիքների մասին և այդ թեմայով իբր ինքնիշխանիստական աջակցություն խնդրում աշխարհաքաղաքական հակառուսական կենտրոնից, նկատի ունեն «Մայր Հայաստանի» գործունեությունը և անձամբ ինձ։ Իրականությունն այն է, որ Հայաստանի թիվ մեկ հիբրիդային սպառնալիքը Նիկոլ Փ․-ի վարած քաղաքականությունն է, որն ադրբեջանա-թուրքական օրակարգ է սպասարկում և Հայաստանը դարձնում աշխարհաքաղաքական բախումների մանրադրամ։

Եվ այսպես, սիրելի՛ ժողովուրդ, այս հիբրիդային գործի ընթացքն ու արդյունքը, առանց չափազանցության, ճակատագրական նշանակություն են ունենալու, քանի որ, կրկնեմ, այն խիստ ընդգծված աշխարհաքաղաքական ու անվտանգային երանգներ ունի և դասական քաղաքական հոդվածով է։ Այս դատավարությունն ընթանալու է հայ-ռուսական հարաբերությունների լարվածության պայմաններում՝ պայմաններ, որոնք դրսի ուժերի թելադրանքով և ի վնաս Հայաստանի շահերի ապահովվում են Նիկոլ Փ․-ի միջոցով։

Հիբրիդային այս դատավարության մասին առայժմ այսքանը, մնացածն՝ ամսի 8-ից հետո։

Ես համոզված եմ, որ Հայաստանը դատապարտված է հաղթանակի։

Անդրանիկ Թևանյան,

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ

03.09.2026.

«Հրապարակ»

Հետևեք մեզ՝ Facebook Telegram