USD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 29°C

Логотип

Օվերչուկ․ ՌԴ-ն իրավունք ունի որոշելու ՀՀ-ի արտոնությունների հարցը ԵՄ-ին միանալու դեպքում

Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։

«ԵՄ-ին անդամակցելու հարցը Հայաստանի գործն է։ Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ», – ասել է ՌԴ փոխվարչապետը։

«Վեստի»-ին տված հարցազրույցում Օվերչուկն ընդգծել է, որ Արևմուտքը փորձում է օգտագործել Հայաստանը որպես գործիք Ռուսաստանի դեմ, և Երևանը պետք է կողմնորոշվի՝ արդյոք դաշնակցում է Ռուսաստանի հետ, թե հույսը դնում է արևմտյան երկրների աջակցության վրա։

«Եվ եթե նրանք (հայկական կողմը. խմբ.) կարծում են, որ ԵՄ–ում ընդգրկվելը կտա նույն արդյունքները, ինչպես ասում են` welcome, դա իրենց իրավունքն է։ Բայց կա՛մ նրանք ԵԱՏՄ-ում են և մեր դաշնակիցներն են, և այդ ժամանակ մենք նրանց աջակցում ենք, կա՛մ գնում են այնտեղ և ակնկալում նրանց աջակցությունը, ովքեր փաստացի այսօր փորձում են Հայաստանն օգտագործել որպես զենք Ռուսաստանի դեմ», – ասել է Օվերչուկը «Վեստի»–ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։

Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։

Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:

Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:

Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:

Sputnik Արմենիա

Հետևեք մեզ՝ Facebook Telegram