USD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 26°C

Логотип

«88» սուպերմարկետների գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել ամիսներ առաջ

Գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել 2026 թվականի փետրվարի 26–ին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունից հետո քրեական գործ է հարուցվել «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ։

Նշենք, որ Նարեկ Նալբանդյանին ԶԼՄ-ները հաճախ անվանում են իշխանությունների «սրտի գործարար»։

Սեպտեմբերի 3-ին կայացած կառավարության նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Նարեկ Նալբանդյանի` իր ընտանիքի հետ կապեր ունենալու վերաբերյալ խոսակցություններն իրեն նյարդայնացնում են ու արդեն տանելիության սահմաններից դուրս են։ Դրանից հետո Փաշինյանը նշեց, որ հանձնարարել է, որպեսզի համապատասխան իրավապահ մարմինները վարույթներ նախաձեռնեն ու, եթե պարզվի, որ որևէ գործարար, այդ թվում Նարեկ Նալբանդյանը փորձում է տպավորություններ ստեղծել, թե իրենց ընտանիքի հետ որևէ կապ ունի, արձագանքը շատ դաժան կլինի։ Փաշինյանին նաև նյարդայնացնում էր այն հանգամանքը, որ Նալբանդյանը որևէ կերպ չի հերքում իրենց ընտանիքի հետ առընչություն ունենալու մասին լուրերը։

Նալբանդյանն այդ խոսքերից մի քանի ժամ հետո հերքեց իր և Փաշինյանների ընտանիքի հետ կապը` վստահեցնելով, որ ինքը որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունի ո՛չ ներկա, ո՛չ նախկին, ո՛չ էլ որևէ քաղաքական ուժի հետ։

Sputnik Արմենիա

Հետևեք մեզ՝ Facebook Telegram