USD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°C

Логотип

Ո՞վ է պահելու հայ-թուրքական և հայ-իրանական հսկայական սահմանը ՌԴ-ի դուրս գալուց հետո

Մոսկվան իր ռազմական ներկայությունը ՀՀ-ում ներկայացնում է ոչ միայն ռազմաբազայի, այլև սահմանապահ զորքերի միջոցով, այս մասին հայտարարել է ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Փաշինյանը նախօրեին հայտարարեց, որ ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման առումով առարկություն չունի, և որ դրա ներկայությունը ՀՀ-ում կենսական անհրաժեշտություն չէ:

Մոսկվան իր ռազմական ներկայությունը ՀՀ-ում ներկայացնում է ոչ միայն տվյալ ռազմաբազայի, այլև սահմանապահ զորքերի միջոցով:

Եթե դուրս է գալիս ռազմաբազան, ապա ժամանակի հարց է նաև սահմանապահ զորքերի դուրսբերումը, ընդ որում՝ չի բացառվում, որ Մոսկվան չի էլ սպասի պաշտոնական Երևանի նախաձեռնությանը:

Մի կողմ դնելով թեմայի աշխարհաքաղաքական հանգամանքը՝ մի պարզ հարց եմ ուզում հասկանալ. իսկ ո՞վ է պահելու հայ-թուրքական և հայ-իրանական հսկայական սահմանը ՌԴ-ի դուրս գալուց հետո: Վարժական հավաքների մասնակիցնե՞րը, «Պաշտպան հայրենյաց»-ի խմբե՞րը, թե՞ կրճատված ժամկետային ծառայողները»,- նշել է Աբրահամյանը։

Aysor.am

Հետևեք մեզ՝ Facebook Telegram