USD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 26°C

Логотип

ԵԱԶԲ-ն միասնական հարթակ կստեղծի․ ՀՀ-ի և ՌԴ-ի պահեստները կլինեն տեսանելիության գոտում

Եվրասիական տարածքում կստեղծվի միասնական թվային հարթակ, որը թույլ կտա միավորել Հայաստանի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների պահեստային ենթակառուցվածքները. համապատասխան աշխատանքներն իրականացնում է Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ)։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտարարեց ԵԱԶԲ Թվային նախաձեռնությունների տնօրինության և Թվային նախաձեռնությունների հիմնադրամի ղեկավար Սևակ Սարուխանյանը։

Այս հարթակը բիզնեսին հնարավորություն կտա առցանց ռեժիմով տեսնել առկա պահեստային հզորությունները, դրանց արժեքը և ամրագրման պայմանները։

«Դա Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի պահեստների ներկայացուցիչներին թույլ կտա տեսնել միմյանց, իսկ բիզնեսին՝ իմանալ, թե որտեղից ինչ են տեղափոխում, որ պահեստներում կան ազատ տարածքներ, որքան արժեն դրանք, ինչպես կարելի է ամրագրել դրանք»,- պարզաբանեց Սարուխանյանը։

Ընդ որում, ԵԱԶԲ-ն չի ծրագրում իր վրա վերցնել պետական մարմինների գործառույթները նորմատիվ նշանակություն ունեցող փաստաթղթերի թողարկման մասով։ Սարուխանյանը նշեց, որ գործարկման վերջնական ժամկետներն առայժմ որոշված չեն, բայց բանկը նախատեսում է նախագծի պիլոտային շահագործումը սկսել 2026 թվականի վերջին – 2027 թվականի սկզբին։

Նա ընդգծեց, որ նման համակարգը կարևոր է և անհրաժեշտ, սակայն տարբեր ուղղություններով նախագծի իրականացումը կարող է ընթանալ տարբեր արագությամբ։ Դա հատկապես կարևոր է այն ֆոնին, որ տարածաշրջանի երկրներն ակտիվորեն մշակում և ստեղծում են տրանսպորտային նոր երթուղիներ։ Гործընթացն ընդգրկում է ոչ միայն Հարավային Կովկասը, այլև Կենտրոնական Ասիան և Ռուսաստանը։

Սարուխանյանը նշեց նաև, որ նույն բեռը առաքման գործընթացում կարող է հատել տարբեր երթուղիներ և տրանսպորտային միջանցքներ։ Ընդ որում, որպեսզի ապրանքը ճանապարհին չկանգնի, անհրաժեշտ է ապահովել երթուղիների անխափանությունը, ինչը պահանջում է փաստաթղթերի ամբողջական թվայնացում և անդրսահմանային փոխանցում։

«Եվրասիական տարածաշրջանն արդեն ակտիվորեն շարժվում է դեպի անդրսահմանային առևտրի թվայնացում։ Այս գործընթացի տեմպերը տարբեր երկրներում տարբերվում են, բայց բոլորն էլ հասկանում են, որ պետք է վերացնել թղթային խոչընդոտները, և բոլորն աշխատում են այդ ուղղությամբ։ Ոմանք դանդաղ, ոմանք՝ արագ»,-նշեց նա։

Թվայնացման անհրաժեշտությունը կապված է, մասնավորապես, տարածաշրջանի երկրների միջև առևտրի աճի և ապրանքների տեղափոխման ծավալների ավելացման հետ։ Սարուխանյանն օրինակ բերեց e-CMR էլեկտրոնային տրանսպորտային ապրանքագրերը (թղթային միջազգային CMR ապրանքատրանսպորտային ապրանքագրի թվային անալոգը, որն օգտագործվում է ավտոմոբիլային բեռնափոխադրումների ժամանակ)։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ երկրների թվային զարգացմանը, Սարուխանյանը նշեց, որ անհնար է այս ուղղությամբ մեկ երկիր առանձնացնել, քանի որ մեկն ավելի լավն է էլեկտրոնային կառավարման առումով, մյուսը՝ ստարտափների էկոհամակարգով, երրորդը՝ բոլորովին այլ չափանիշներով։ Ընդհանուր առմամբ, չափանիշների միջև ճեղքվածքն աստիճանաբար կրճատվում է։

Հետևեք մեզ՝ Facebook Telegram