USD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 25°C

Логотип

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատարը մեղադրվում է Մարտի 1-ի գործով

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել 2003-2008 թվականներին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի և ոստիկանության պետի տեղակալի պաշտոնները զբաղեցրած Գ. Գ.-ի (Գրիգոր Գրիգորյան-խմբ․) նկատմամբ, հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Գրիգորյանին մեղադրում են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (առավելագույն պատիժը 6 տարվա ազատազրկումն է-խմբ․)։

Քննության վարկածով՝ Գրիգորյանը, որպես հրամանատար, իմանալով, որ հատուկ միջոցների կիրառման կարգը սահմանող անհրաժեշտ իրավական ակտեր չկան, չի ապահովել ստորաբաժանումներին պիտանի հատուկ միջոցներով և չի կազմակերպել դրանց անվտանգ ու ճիշտ կիրառումը։ Ըստ վարույթի նյութերի՝ 2008 թվականին բացակայել են նաև ոստիկանության զորքերի կողմից հատուկ միջոցների կիրառման կարգը սահմանող անհրաժեշտ իրավական ակտերը։

Ըստ քննության՝ 2008 թվականի մարտի 1-ին Երևանի Պարոնյան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Լեո փողոցների և Մաշտոցի պողոտայի հատման հատվածում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Գրիգորյանն անձամբ, ինչպես նաև իրեն ենթակա հրամանատարների միջոցով, ոստիկանության զորքերի զինծառայողներին հրամայել է ԿՍ-23 հատուկ կարաբիններից ցուցարարների ուղղությամբ արձակել փակ տարածքներում կիրառման համար նախատեսված «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ։

Ըստ վարույթի նյութերի՝ հատուկ միջոցների կիրառման սահմանված կարգի բացակայության պայմաններում և առանց նախազգուշացման կիրառվել են ժամկետանց, օգտագործման համար ոչ պիտանի և ոչնչացման ենթակա հատուկ միջոցներ։ Մասնավորապես, ԿՍ-23 կարաբիններից ցուցարարների ուղղությամբ արձակվել են փակ տարածքներում կիրառման համար նախատեսված «Չերյոմուխա-7» տեսակի նռնակներ։

Դատախազության տվյալներով՝ դրա հետևանքով ցույցի երեք մասնակից մահացել է, երկու անձի առողջությանը պատճառվել է ծանր, ևս մեկի առողջությանը՝ միջին ծանրության վնաս։

2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները տեղի էին ունեցել նախագահական ընտրություններից հետո, որոնց հաղթող էր հայտարարվել Սերժ Սարգսյանը։ Ցուցարարների և ուժայինների միջև բախումների հետևանքով զոհվել էր 10 մարդ, հարյուրավորները վիրավորվել էին։ Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ էր։ 2018 թվականին՝ Փաշինյանի իշխանության գալուց հետո, Մարտի 1-ի գործի քննությունը նոր փուլ էր մտել։

Armenia Today

Հետևեք մեզ՝ Facebook Telegram