Логотип

Տոնոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

Մարտի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿի Գլխավոր քարտուղարի տեղակալ Խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ղեկավար ԺանՊիեռ Լակրուայի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, տեղեկացնում է News.am-ը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿի խաղաղապահ առաքելություններին հայկական ստորաբաժանումների մասնակցությանն առնչվող հարցեր։ Կարևորվել է մասնագիտացված և ֆրանկոֆոն ստորաբաժանումների պատրաստությունը, Հայաստանում ուսումնական կարողությունների և ֆրանկոֆոն ուժերի ստեղծումը։ Քննարկվել են նաև Սիրիայում մարդասիրական առաքելության ՄԱԿի համագործակցության հնարավորությունները»,– ասվում է Արծրուն Հովհաննիսյանի գրառման մեջ։