Логотип

Մարդկայնության ուղերձ. Ռուբեն Վարդանյանի կինը բաց նամակ է հղել

Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար, ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, բաց նամակ է հղել՝ ընտանիքի անունից շնորհակալություն հայտնելով մարդկանց դժվարին ժամանակահատվածում ցուցաբերած համերաշխության, կարեկցանքի և աջակցության համար։

«Մայիսի 25-ին՝ Ռուբենի ծննդյան օրը, ձեր հղած ուղերձները, աղոթքները, աջակցության հրապարակային խոսքերն ու բարի արարքները ուժի և հույսի մեծ աղբյուր են դարձել ընտանիքի համար։ Անորոշության պահերին այն գիտակցումը, որ բազմաթիվ մարդիկ կանգնած են մեր կողքին, մեծ մխիթարություն է մեզ համար»,- նշված է Զոնաբենդի նամակում։

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Ռուբեն Վարդանյանի հիմնադրած նախագծերի իրականացման համար՝ Դիլիջանի եկեղեցու կառուցմանը, UWC Դիլիջանին և Տաթևի մանկական խաղահրապարակին։

«Յուրաքանչյուր ներդրում, անկախ չափից, հոգատարության և մարդկայնության հզոր ուղերձ է»,- շեշտել է Ռուբեն Վարդանյանի կինը։

Նա եզրափակել է նամակը՝ շեշտելով, որ ցուցաբերած այս համերաշխությունը հիշեցնում է՝ կարեկցանքն ու մարդկային արժանապատվությունը վեր են ամեն ինչից։

Հիշեցնենք՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Հայաստան տեղափոխվելու ժամանակ ձերբակալվեց Լաչինի միջնացքով անցնելիս 2023 թ. սեպտեմբերի 27-ին։ 2026 թ. փետրվարի 17-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց:

Մայիսի 25-ին նա դարձավ 58 տարեկան։

Sputnik Արմենիա