Թուրքական ընդդիմությունը միավորվում է Էրդողանին տապալելու համար
Թուրքական ընդդիմադիր վեց կուսակցություններն ուժեղացնում են համագործակցությունը 2023 թվականի ընտրություններում նախագահ Թայիփ Էրդողանին և նրա Արդարություն և զարգացում կուսակցությունը տապալելու իրենց ջանքերում, ինչը մեծացնում է նախագահի վրա ճնշումը, քանի որ սոցհարցումները վկայում են նրա իշխող դաշինքի աջակցության անկման մասին:
Բանակցողները հայտարարել են, որ, ընդլայնելով համակարգումը, որն օգնեց իրենց հարվածներ հասցնել Էրդողանին 2019-ի ՏԻՄ ընտրություններում, կողմերը երեքշաբթի անցկացրեցին երրորդ հանդիպումը և շաբաթական հանդիպումներ նշանակեցին` մինչև տարեվերջ ընդհանուր սկզբունքների համաձայնեցման համար:
«Ընդդիմությունը Թուրքիայում փորձում է անել մի բան, որը նախկինում երբեք չէր փորձել՝ միավորվել իշխանությանը դիմադրելու համար»,- ասել է քաղաքական մեկնաբան Մուրատ Էտկինը:
Էրդողանի կառավարությանն աջակցությունը թուլանում է` տնտեսական խնդիրների լուծման քննադատության ֆոնին, ինչպիսիք են բարձր գնաճը և գործազրկությունը, COVID-19-ի համավարակը, անտառային հրդեհներն ու ջրհեղեղները:
Ըստ մասնակիցների` ընդդիմության բանակցություններն ուղղված են ընդհանուր սկզբունքների սահմանմանը, այլ ոչ թե նախագահի թեկնածուի շուրջ համաձայնության գալուն` նպատակ ունենալով հրաժարվել 2018 թվականին ներդրված կառավարման նախագահական համակարգից և վերադառնալ խորհրդարանական համակարգին:
IYI-ի փոխնախագահ Բահադիր Էրդեմն ասել է, որ իրենք պայմանավորվել են կենտրոնանալ այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են դատական իշխանության, ԶԼՄ-ների և գիտական ոլորտի անկախությունը, ինչպես նաև` քաղաքական կուսակցություններին և ընտրություններին վերաբերող օրենքները` նպատակ ունենալով ամրապնդել իշխանության տարանջատումը և ժողովրդավարությունը:
«Այս վեց կուսակցությունների միավորումը մարդկանց հույս է ներշնչում: Պառակտման փոխարեն կա միասնություն, համախմբում ընդհանուր հիմքերի վրա»,- ասել է Էրդեմը` համեմատելով դա նրա հետ, ինչը ինքը բևեռացում էր անվանել ԱԶԿ-ի կառավարման երկու տասնամյակների ընթացքում:
ԺՀԿ-ի փոխնախագահ Մուհարեմ Էրքեկը, ով նույնպես ներկա էր բանակցություններին, հայտարարեց, որ նախագահական համակարգը «Թուրքիային դեպի անդունդի եզրն է տանում», ինչը շատ ավելի մեծ իշխանություն է տալիս պետության ղեկավարին: «Քաղաքացիների խնդիրները բարդանում են այս միանձնյա համակարգի դեպքում: Խորհրդարանական համակարգի ամրապնդումը վստահություն է ներշնչում»,- ասաց նա:
ԱԶԿ-ի պատգամավոր Բյուլենթ Թուրանը խորհրդարանական համակարգը վերականգնելու բանակցությունները «հետադիմական» է անվանել` հայտարարելով, որ նոր համակարգը լավ է աշխատում և նվազեցնում է քաղաքական անկայունությունը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 13:27
Пресс-секретарь Пашиняна Назели Багдасарян по просьбе Арменпресс прокомментировала последние заявления президента Азербайджана.
-
2025-07-21 12:59
Депутат Государственной Думы, первый заместитель Председателя Комитета Государственной Думы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константин Затулин обращение в защиту Католикоса Всех армян Гарегина II. Об этом сообщается в телеграм-канале Затулина.
-
2025-07-21 12:57
Руководитель партии "Гражданский договор", открыто злоупотребляющий полномочиями премьер-министра, своими провокационными действиями и риторикой ненависти провоцирует в стране столкновения. Такое мнение на своей странице в Фейсбук выразил экс-омбудсмен Армении, глава фонда "Татоян" Арман Татоян, касаясь очередных нападок армянского премьера в адрес Армянской Апостольской Церкви (ААЦ).
-
2025-07-21 12:56
Директор по продажам "Элсетей Армении", бывший и.о. главы компании Давид Казинян заявил, что не намерен писать заявление об уходе и его отстранение может стать исключительно следствием беспредела.