Բաբիկյան․ ՄԱԿ-ը պետք է մոբիլիզացնի միջազգային հանրության ներուժը
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության երրորդ քարտուղար Արաքսյա Բաբիկյանը ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակների» գագաթնաժողովում հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բնակիչների տեղահանման հետևանքով առաջացած խնդիրներին:
«Կայուն զարգացումը էական ազդեցության է ենթարկվում, երբ բախվում ենք տարածաշրջանում ուժի կիրառման, տնտեսական և հարկադրանքի այլ ձևերի սոցիալ-տնտեսական, հումանիտար հետևանքների: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ավելի քան 100.000 մարդ ենթարկվել է էթնիկ զտման և ստիպված է եղել լքել իրենց տները՝ ապաստան գտնելով Հայաստանում: Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության զանգվածային տեղափոխումը Հայաստան պահանջում է անհապաղ մարդասիրական արձագանք և ռեսուրսների մոբիլիզացում։ Տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգներն ուղղակիորեն խաթարում են տարածաշրջանում կայուն զարգացմանն ու մարդկանց բարեկեցությանն ուղղված ջանքերը:
Ստեղծված իրավիճակը պահանջում է միջազգային հանրության, համապատասխան մարդասիրական կազմակերպությունների, ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված հաստատությունների անհապաղ ու գործնական քայլերը՝ մեղմելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի շարունակական դժվարությունները, զրկանքներն ու տառապանքները: ՄԱԿ-ը պետք է մոբիլիզացնի միջազգային հանրության ներուժը՝ լուծելու փախստականների կյանքը փրկելու, պաշտպանելու և շուտափույթ վերականգնելու կարիքները և ապահովելու նրանց մարդու հիմնարար իրավունքները, ներառյալ ՝ իրենց նախնիների հայրենիք անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը»,- ասել է Հայաստանի ներկայացուցիչը:
Արաքսյա Բաբիկյանն իր ելույթում կարևորել է նաև կլիմայի հետ կապված խնդիրները և նշել է, որ զարգացող երկրներից շատերը շարունակում են կրել կլիմայի փոփոխության սարսափելի հետևանքները:
Բաբիկյանը վստահեցրել է, որ Հայաստանը շարունակում է հաստատակամորեն հավատարիմ մնալ մինչև 2030 թ. օրակարգի իրականացմանը՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով ներառական, արդար և որակյալ կրթության խթանմանը, համաճարակներին դիմակայող համընդհանուր, մատչելի և որակյալ առողջապահական համակարգի ապահովմանն ու և սոցիալական պաշտպանության ծառայության կարողությունների ամրապնդմանը՝ բնակչության առավել խոցելի խավերի, այդ թվում՝ երեխաների, տարեցների, կանանց և հաշմանդամների կարիքները հոգալու համար:
ArmTimes.com
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 13:34
Конгрегация мхитаристов в Венеции выражает солидарность с Армянской Апостольской церковью. Об этом говорится в заявлении ордена на его официальной странице в соцсети.
-
2025-06-28 13:32
Антикоррупционный суд по требованию генпрокуратуры Армении 26 июня начал дело о конфискации незаконного имущества в отношении близких экс-главы Службы национальной безопасности Армении Карлоса Петросяна. Эту информацию Sputnik Армения подтвердили в суде.
-
2025-06-28 13:30
«В конце сентября, начале октября, премьер-министр Армении Пашинян будет присутствовать на сессии ПАСЕ, у него будет возможность выступить перед Ассамблеей и ответить на вопросы», — заявил на пресс-брифинге глава Парламентской ассамблеи Совета Европы (ПАСЕ) Теодорос Русопулос, отвечая на вопрос об арестах представителей духовенства и оппозиции и непосредственного вмешательства главы армянского государства в судебный процессы.
-
2025-06-28 13:27
МИД Азербайджана выступило с заявлением в связи с задержаниями азербайджанцев в Екатеринбурге.