Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնական մարտահրավերը՝ ըստ մասնագետների
Հայաստանի էներգետիկ համակարգի 70 տոկոսը այլ երկրներից ներկրվող ռեսուրսներից է կախված՝ Երևանում այսօր հայտարարել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության ղեկավար Ջոն Ալելոն։ Նա ընդգծել է, որ երկրի ինքնիշխանությունը բարձրացնում են էներգետիկ անկախությամբ։
Երևանում մեկնարկել է «էներգետիկ շաբաթ 2023» միջոցառումը։ էներգետիկ ոլորտում մենաշնորհը մրցակցությամբ փոխարինելու հայեցակարգն արդյունք տվել է։ Շուկայում լիցենզավորված 15 մատակարար ու 7 մեծածախ առևտուր իրականացնող սուբյեկտ է գործում։ Շուրջ 70 սպառող հոսանքը ձեռք է բերում ազատականցված հատվածում։ 10–ը որակավորված սպառողներն են՝ անմիջապես մեծածախ շուկայից։ Իսկ բնակիչ–բաժանորդներին հետաքրքրող՝ կվերանայվի՞ արդյոք հոսանքի սակագինը հաջորդ տարի հարցին ՀԾԿ հանձնաժողովն առայժմ չի պատասխանում։
Էներգետիկ ոլորտի թիվ մեկ մարտահրավերը էներգակիրների՝ մեկ մատակարից կախված լինելն է։ «Ռադիոլուրի» զրուցակից ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը նշում է, որ Հայաստանն ամբողջությամբ կախված է ներկրվող վառելիքից․ «Գազը և նավթահումքային մնացած ապրանքները։ Վերականգնվող էներգետիկան ենք այժմ զարգացնում, բայց ներկրվող վառելիքից, գազից կախվածությունն այնքան մեծ է, որ գազի չլինելու կամ խոչընդոտելու պարագայում, համակարգային նշանակության խնդիրներ կառաջանան, նույնիսկ այնպիսի, որոնք հնարավոր չի լինի վերականգնել այս պահին մեր ունեցած ռեսուսրներով»։
Ցանկացած երկրի համար էներգետիկ անվտանգությունը զարգացման առումով առանձնահատուկ նշանակություն ու դեր ունի: Զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը եղել է մենաշնորհային դիրքը: Նույն խնդիրը կա գազի համակարգում՝ արձանագրում է Հայաստանի նախագահը՝ ընդգծելով, որ շուկայական տնտեսության մեջ ցանկացած բնագավառում, որտեղ կա մենաշնորհ, մեկ մատակարար, զարգացում չի կարող լինել: Էլեկտրաէներգիայի ոլորտում ազատականացումը սկսված է․
«Էլեկտրաէներգիայի մատակարման առումով չունեինք ազատ շուկա: Փետրվարի 1-ից այս համակարգը սկսեց աշխատել, արդեն արդյունքներն են ամփոփվում: Եվ, որքանով ես եմ ծանոթ, կարող եմ ասել, որ իսկապես այդ համաձակ նախաձեռնությունն իր արդյունքներն արդեն տալիս է»։
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն ընդգծում է՝ էներգետիկ ոլորտում մենաշնորհը մրցակցությամբ փոխարինելու հայեցակարգն արդյունք տվել է։ Հանձնաժողովի կողմից լիցենզավորված 15 մատակարար ու 7 մեծածախ առևտուր իրականացնող է գործում շուկայում։ Շուրջ 70 սպառող հոսանքը ձեռք է բերում ազատականցված հատվածում։ 10–ը որակավորված սպառողներն են՝ անմիջապես մեծածախ շուկայից։ Իսկ բնակիչ–բաժանորդներին հետաքրքրող՝ կվերանայվի՞ արդյոք հոսանքի սակագինը հաջորդ տարի, հարցին հանձնաժողովը կպատասխանի թերևս առաջիկայում։
Գարեգին Բաղրամյան․ «Ամեն տարի վերանայվում է էլեկտրաէներգիայի արտադրության հաշվեկշիռը, այս պահին ընդհանուր ուսումնասիրությունն է իրականացվում, վերլուծում ե նք հաշվեկշիռը, ամսվա վերջ երևի պարզ կլինի»։
Էներգետիկայի ոլորտի զարգացման ուղղությամբ մի շարք աշխատանքներ են տարվում՝ ընդգծում է ՏԿԵ նախարարը։ Գնել Սանոսյանը հստակեցնում է՝ ենթակառուցվածքների վերանորոգում, նորերի կառուցում։ Այս ոլորտում երկու ուղղությամբ են հիմնականում աշխատում՝ վերականգնվող էներգետիկա, ատոմակայանի զարգացում։ մինչև 2030թ Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի հաշվեկշռում նախատեսվում է արևային էներգիան հասցնել 15 տոկոսի։ Տեմպերը գոհացուցիչ են։ Ատոմակայանի մասով՝ Սանոսյանի դիտարկմամբ, երկու գործընթաց է իրականացվում ՝ գործող էներգաբլոկի ժամկետի երկարաձգում, նոր ատոմակայանի կառուցում։
«Մի շարք նախագծային, փաստաթղթային ու կառավարության որոշումներ անելուց հետո մտնում ենք արդեն գործնական փուլ։ Կարող եմ ասել , որ ատոմակայանի հետ կապված անընդհատ աշխատանքներ կան, կրկնակի երկարաձգման նոր փուլ ենք մտնում։ Նպատակն է մեր լիցենզիան 2026 թվականից դարձնել 2036 թվականը։ Մյուս մեծ նպատակը այդ ամբողջ ընթացքում աշխատել, որպեսզի նոր էներգաբլոկ ունենաք։ Երբ գործողի ժամկետը ավարտվի, նոր էնեգրաբլոկը պատրաստ լինի։ Այդ ուղղությամբ նույնպես աշխատում ենք»։
Ոլորտն ավելի ուժեղ, դիմակայուն, անկախ դարձնելու նպատակով ԱՄՆ ՄԶԳ–ն երկար տարիներ համակագործակցում է Հայաստանի կառավարության ու մասնավոր հատվածի հետ, ընդգծում է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության ղեկավար Ջոն Ալելոն։ Նա հիշեցնում է՝ էներգետիկ անկախությամբ են երկրի ինքնիշխանությունը բարձրացնում։
ArmRadio.am