Պետդեպ․ ԱՄՆ-ն ողջունում է Թուրքիայի դերը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում
Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունները։
Միլլերի խոսքով՝ Վաշինգտոնը, ինչպես Անկարան, աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված ուղիղ բանակցություններին Երևանի և Բաքվի միջև։
Ինչ վերաբերում է ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին բանակցություններին, ապա այս թեման, ըստ ամերիկացի դիվանագետի, քննարկվել է։
Միլլերի խոսքով՝ այս հարցը պարբերաբար վերանայվում է արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների կողմից։ Նա, սակայն, չի հրապարակել քննարկման մանրամասները։
Դեկտեմբերի 14-ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Նրա խոսքով, եթե Երևանի և Բաքվի հարաբերությունները կարգավորվեն, ապա Թուրքիան կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 13:13
Минуты назад зазвонили колокола Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-06-27 13:02
Представители силовых структур Армении пытались увезти предстоятеля Ширакской епархии ААЦ Микаэла Аджапахяна.
-
2025-06-27 12:54
Высшее духовенство примет решение о дальнейших действиях. Об этом заявил Католикос всех армян Гарегин II гражданам и священникам, собравшимся в Первопрестольном Эчмиадзине, где в эти минуты находятся спецназ СНБ и следователи для задержания архиепископа Микаэла Аджапахяна.
-
2025-06-27 12:26
Арестованный бизнесмен, владелец группы компаний "Ташир" Самвел Карапетян обвинил власти Армении в том, что они превратили страну в эпицентр геополитического противостояния. Об этом говорится в его новом заявлении, переданном через адвокатов.