ԵԱԶԲ-ն Հայաստանի 2024 թվականի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 7,5%
2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը բազային սցենարով կանխատեսվում է 7,5%-ի մակարդակով՝ ըստ Եվրասիական զարգացման բանկի տնտեսական աճի կանխատեսման։
Նշվում է, որ տարեվերջին ներքին պահանջարկի ուժեղացման, ազգային արժույթի չափավոր թուլացման և վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական նվազման պայմաններում գնաճը կարագանա մինչև 1,5%։
Միևնույն ժամանակ, ըստ ԵԱԶԲ-ի, գործարար ակտիվության մեջ հիմնական ոլորտների ներդրումը դրական է եղել, սակայն նման դինամիկան պայմանավորված է առանձին ճյուղերում աճի կենտրոնացմամբ։ Այս ժամանակահատվածում արդյունաբերության և առևտրի աճն ապահովվել է հիմնականում ոսկյա զարդերի վերամշակման և դրանցում արտաքին առևտրի կրկնակի աճով, իսկ ծառայությունների դինամիկան՝ ֆինանսական գործունեության ծավալների ավելացմամբ։ Ընդսմին, ծառայությունների և արտադրական այլ ոլորտների մեծ մասի արտադրանքի դինամիկան դեռևս թույլ մակարդակի վրա է:
Տրանսֆերտների ներհոսքը, ուժեղ արտահանումը և զբոսաշրջային կայուն ակտիվությունն այս տարի նպաստավոր կլինեն ազգային արժույթի ամրապնդման համար։ Միջնաժամկետ հեռանկարում հայկական դրամի որոշակի արժեզրկմանը կնպաստեն մի շարք գործոններ։ Ըստ ԵԱԶԲ կանխատեսման՝ տնտեսական աճը 2025 և 2026 թվականներին կվերադառնա հավասարակշռված տեմպերի՝ համապատասխանաբար 4,2% և 4,9%։
News.am