Последние новости

Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց Երևան քաղաքի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։

Դատարանը սահմանեց նաև 2 մլն դրամ գրավ։

Հիշեցնենք` հունիսի 16-ին հայտնի դարձավ, որ Գերասիմ Վարդանյանը 2 ամսով կալանավորվել է։

Նա ներգրավված է քրեական վարույթներից մեկում և մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ակցիայի մասնակիցներին գումար տալու համար։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ