2019-03-28 12:38
Լրատվական գործակալություններ
Երևանում պաշտոնապես բացվեց Եվրոպայի հրապարակը
Երևանի Հյուսիսային պողոտայում հինգշաբթի պաշտոնապես բացվեց Եվրոպայի հրապարակը։
Ինչպես նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Երևանի կենտրոնում Եվրոպայի հրապարակի բացումը Հայաստանի նվերն է Եվրոպայի Խորհրդի 70–ամյակի կապակցությամբ։ Նա կարևորեց ԵԽ–ի դերը ժողովրդավարության կայացման Երկրորդ աշխարհամարտից հետո աշխարհի միավորման գործում, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ոլորտներում։
Սիմոնյանի խոսքով, Եվրոպայի հրապարակի համար ընտրվել է մայրաքաղաքի ամենամարդաշատ և հայտնի վայրերից մեկը, ինչն ընդգծում է եվրոպացի գործընկերների հետ հարաբերությունների կարևորությունը։
Շնորհակալություն հայտնելով նման նախաձեռնության համար` Երևանում գտնվող ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մարի Պասկիեն կարևորեց համաեվրոպական արժեքների կայացումը ՀՀ–ում։